«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը կայուն եւ երկարատեւ խաղաղության մասին խոսողներին հարց ունի՝ ինչպե՞ս խուսափել նոր պատերազմից:
Այսօր, «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկման ժամանակ, նա հստակեցրեց՝ իր հարցն ուղղված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» կողմ եւ դեմ, իրենց պատկերացումները դրա վրա կառուցող ուժերին ու անհատներին:
Ըստ նրա, պատերազմի հնարավորությունը հողին է հավասարեցնելու արդար եւ համապարփակ խաղաղության հասնելու որեւէ միտում մեր տարածաշրջանում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող փաստաթուղթն այս առումով նա կարծում է, որ չի կարող լինել արդար եւ կայուն խաղաղության տանող, քանզի այն բանակցվում է պարտադրանքի ուժով:
Կարդացեք նաև
Աբրահամ Գասպարյանը նաեւ առաջարկ ունի՝ Հայաստանի եւ հարեւանների հարաբերությունները կարգավորելու համար. «Սահմանների ճանաչելիության հարցի հետաձգումը անորոշ ժամանակով, կարող է տարածաշրջանում հիմք հանդիսանալ տնտեսական շահագրգիռ հարաբերություններ ստեղծելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ