Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց․ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային կառույցներին

Սեպտեմբեր 07,2024 12:15

Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում:

Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ՝ ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների, պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք, որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ, բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին:

Սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին:

Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։

Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն, մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով:

Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա:

Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»:

Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները՝ խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը.

  • Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են, որ այն դառնա «Խաղաղության COP»։
  • Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30