Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի բնակիչ. Մի 3-4 հոգու համար երեւի անվտանգ է, մնացածը հասկանում են՝ անվտանգության խնդիրներն ինչումն են. «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2024 11:40

«Հրապարակը» զրուցել է պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանի հետ։

– Սահմանազատումը Կիրանցում հայտարարեցին ավարտված, ինչպե՞ս եք գնահատում կատարվածը, սահմանների գծերը, սահմանապահների տեղակայումը․ ադրբեջանցիները մեր նկատմամբ առավելություն ունե՞ն։

– Բնականաբար, առավելություն ունեն, բա առանց առավելությա՞ն։

– Ռազմավարական տեսանկյունից մենք ավելի՞ խոցելի դիրքում ենք հայտնվել։

– Իհարկե, այդպես է, այն ժամանակ էլ էինք ասում, որ այդպես է լինելու։

– Փաշինյանը վերջին անգամ Կիրանց այցելության ժամանակ հայտարարեց, որ Կիրանցը երբեք այդքան պաշտպանված չի եղել, ինչքան հիմա, եւ Սյունիքում, օրինակ, իրեն խնդրում էին, որ սահմանազատումն իրենց մոտ էլ իրականացվի։

– Եթե պատերազմ սկսվի, այնտեղ պաշտպանման խնդիր չկա։ Բայց այս պահի դրությամբ էլ թուրքը եթե ուզենա վատություն անել, կարող է անել։ Եթե խաղաղություն լինի, կարելի է ասել՝ սահմանը կա, բայց այդ սահմանը գիտենք, որ ժամանակավոր բան է, թուրքը հենց այնպես չի հանգստանալու, ինչքան տվեցին, այնքան ուզելու է։

– Իսկ անվտանգության տեսանկյունի՞ց, երբ ասում են, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոցի մոտակայքում է կանգնած, տներից 100-150, դպրոցից` 50 մետր հեռավորության վրա։

– Մինչեւ որ չկրակի, չվնասի, դա անվտանգ է, բայց եթե կրակեց, անվնաս չի։

– Մարդիկ ինչպե՞ս են իրենց զգում, անվտա՞նգ են զգում այս պահին։

– Մի 3-4 հոգու համար երեւի անվտանգ է, մնացածը հասկանում են՝ անվտանգության խնդիրներն ինչումն են։ Բայց նույնիսկ այդ 3-4 հոգին էլ է գիտակցում, որ վաղը չէ մյուս օրը հակառակորդը հանգիստ չի նստելու։

– Մարդիկ իրենց նշանառության տա՞կ են զգում։

– Կարելի է նաեւ այդպես ասել, հակառակորդը քո կողքին նստած է, բնականաբար, այդպես են զգում։

– Սահմանազատումից հետո մարդկանց տրամադրվածությունը` սահմանամերձ գյուղում ապրելու, նո՞ւյնն է։ Հեռանալու պատրաստվող կամ նման միտք ունեցողներ կա՞ն։

– Կան, օրինակ, Ոսկեպարից 5 ընտանիք այդ գործընթացը սկսելուց հետո հեռացել է, բայց Կիրանցի մասով չգիտեմ։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30