Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովուրդի այսօրուայ պայքարը գլխաւորաբար ինքն իր հետ է` ինքնակործանում, թէ ինքնափրկութիւն․ «Դրօշակ»

Սեպտեմբեր 07,2024 10:40

Սոյն թուականի Յուլիսի 28-ին Թուրքիոյ նախագահ Էրտողանը հրապարակայնօրէն յայտարարեց. «ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիպիա, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայէլ: Չկայ պատճառ, թէ ինչու մենք չպէտք է դա անենք»:

Ատրպէյճանի պաշտօնական ներկայացուցիչները անհամաձայնութեամբ եւ անթաքոյց դժգոհութեամբ հակադարձեցին «աւագ եղբօր» այս յայտարարութեանը: Արդեօ՞ք սա առիթ չէր, որ Հայաստանի իշխանութիւնը եւս որոշ գնահատականներ ներկայացնէր միջազգային ահաբեկչական կոալիցիայի ցեղասպանական ոճրագործութեան այս ինքնաբացայայտման վերաբերեալ: Իհարկէ համապատասխան առիթը ընձեռուել էր, բայց այն օգտագործելու համար Հայաստանի իշխանութիւնը պէտք է լինէր գոնէ Ատրպէյճանի իշխանութեան չափ քաղաքականապէս որձ, եւ ինքնուրոյն: Միւս կողմից ծանօթ գործելակերպ է, երբ Հայաստանի իշխանութիւնն իրեն խուլի տեղ է դնում երբ անհրաժեշտ է հակադարձել, երբ ոտնձգութիւններ են թոյլ տրւում իր ներկայացրած պետութեան եւ ժողովրդի դէմ: Իրականում նման յայտարարութիւնները, ադրբեջանցիներից ոչ պակաս, անյարմար վիճակում են դնում Հայաստանի իշխանութեանը` «խաղաղասիրական, եղբայրականէ մտայնութիւնների եւ մոլորութիւնների համար:

Յիշենք, որ 2020 թուականի պատերազմից յետոյ Հայաստանի իշխանութիւնը ծպտուն չհանեց Թուրքիոյ վճռորոշ դերակատարութեան մասին, թէեւ տիրապետում էր բազմաթիւ ակնյայտ փաստերի: Ընդհակառակը, երկու շաբաթ չանցած ՔՊ-ականները խանդավառուած յայտարարում էին, թէ այլեւս ոչինչ չի խանգարում Թուրքիայի հետ տնտեսական եւ քաղաքական ակտիւ գործակցութեան համար: Ակնյայտօրէն այդ քաղաքականութեան նախագիծը հաստատուած էր վաղուց եւ թերեւս միայն Արցախի անկախ գոյութեան փաստն էր խանգարում հայութեան թիկունքում կայացուած այդ դաւադիր գործարքի իրագործմանը: Յարաբերութիւնների գործնականացման երկրորդ օրինակը վերաբերում է հէնց Ատրպէյճանին: Համաձայն, իր խոստովանութեան դեռեւս 2018 թուականին Փաշինեանը «իմացել էր», որ Արցախը լինելու է Ատրպէյճանի կազմում: Մենք տեսնում ենք ներդաշնակուած գործողութիւններով այս ծրագրի գործարկումը նշեալ շրջանից մինչեւ 2020 թուականի պատերազմ եւ դրանից յետոյ: Փաշինեանը, օրինակ, մինչեւ պատերազմը հասարակութեան «ականջում եփում էրէ այն միտքը թէ գլխաւորը Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ու մարդկային իրաւունքներն են, յայտարարում էր, որ պատերազմում պարտութիւնը դեռեւս պարտութիւն չի նշանակում, այնուհետեւ մերժեց կէսից պատերազմը դադարեցնելու եւ ազատագրուած տարածքների յանձնման դիմաց Արցախը պահպանելու Ռուսաստանի նախագահի առաջարկը:

Նա աւելի շատ տարածքներ յանձնեց ոչ թէ պատերազմի ստեղծած ռէալ իրողութիւնների, այլ բանաւոր պայմանաւորուածութիւնների հիման վրայ, ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, մատը մատին չխփեց սեփական իշխանութեամբ կամ միջազգային հարթակներում պաշտպանելու համար ամիսներ շարունակ շրջափակման մէջ գտնուող արցախցիներին, 2023 թուականի սեպտեմբերի 19-ին անմիջապէս յայտարարեց, թէ Հայաստանը ոչ մի միջամտութիւն չի ունենայ Արցախի նկատմամբ սկսուած ագրեսիային, իսկ այնուհետեւ արիւնալի ագրեսիայի մէջ ներքաշուած արցախահայութեան վերաբերեալ յայտարարեց, թէ վերջինիս ֆիզիկական վտանգ չի սպառնում: Այնուհետեւ, զուգահեռաբար, Ալիեւը Ադրբեջանում, իսկ Փաշինեանը Հայաստանում ձեռնարկեցին Արցախի տարբեր մակարդակի քաղաքական-վարչական ղեկավարների, բարձրաստիճան զինուորականների հալածանքն ու ձերբակալութիւնները:

Ալիեւը Պաքուից, իսկ Փաշինեանը Երեւանից ամէն փորձ գործադրում են փաստելու համար, թէ Արցախի հարց այլեւս գոյութիւն չունի, Փաշինեանը շատ վաղուց մոռացել է Արցախ բառը եւ փոխարինել այն ադրբեջանի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղ եզրով, ցայսօր նա որեւէ հանդիպում չի ունեցել Հայաստանում գտնուող Արցախի որեւէ ղեկավարի հետ վախենալով, թէ Ատրպէյճանին դուր չի գայ, նա ձախողում է Արցախի հարցի հետապնդմանն ուղղուած ցանկացած միջոցառում Հայաստանում եւ դրա վերջին փաստը համապատասխան հրահանգով պետական եւ այլ կազմակերպութիւնների մերժումն էր դահլիճ տրամադրել ազգային ուժերին` Արցախի անկախութեան օրը նշելու համար:

Ատրպէյճանի ղեկավարութիւնը յայտարարում է, թէ Հայաստանի հետ խաղաղութեան հասնելու համար պէտք է տեղի ունենա սահմանազատում եւ սահմանագծում կոչուած հայկական տարածքների միակողմանի զիջումների գործընթացը եւ Փաշինեանը իրականացնում է սա, Ադրբեջանը յայտարարում է, թէ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար պէտք լուծարուի ԷԱՀԿ Մինսկի խումբը, փոխուեն Հայաստանի Հռչակագիրն ու Սահմանադրութիւնը եւ նոյնը կրկնում է Հայաստանի իշխանութիւնը: Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն լռում է, երբ Ատրպէյճանը Հայաստանի տարածքը ներկայացնում է որպէս Արեւմտեան Ադրբեջան, այլեւ շտապում է ժխտել հայց ցեղասպանութիւնը, խեղաթիւրել հայոց պատմութեան դասագրքերը` ի օգուտ Թուրքիայի եւ Ատրպէյճանի: Հայաստանի իշխանութիւնը պապանձուած է, երբ Ադրբեջանն օրը ցերեկով Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն… Թերեւս հաստատելու համար իրենց խառնախմբից մէկի խօսքը, թէ աւելի լաւ է լինել թուրքի շուն:

Ըստ aravot.am կայքէջի նոյն օրուայ հրապարակման 2024 թուականի յուլիսի 30-ին, Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին. «վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը եւ յայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մէջէ: Խամենէին շեշտել է, որ օտարները չպէտք է սահմանափակումներ ստեղծեն հարեւանների հետ յարաբերութիւնների համար եւ յաւելել է, որ երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովուում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով: Նա ընդգծել է, որ «երկու երկրների միջեւ համագործակցութիւնը հաստատակամօրէն կը շարունակուի` հիմնուած սահմանուած շահերի վրայ եւ այլոց քաղաքականութիւնից անկախէ: Ինչ է պատասխանել սրան Հայաստանի ղեկավարը յայտնի չէ, իսկ յայտնի չէ, որովհետեւ նա ընդունակ չէր Հայաստանի ինքնիշխանութեան եւ շահերի վերաբերեալ նոյն ոգով արձագանգել դիմացինին: Ըստ էութեան սա ոչ թէ երկխօսութիւն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետութեան փաստական առաջնորդի զգուշացումը Հայաստանի ղեկավարին` յատկապէս շեշտելով, որ այ. Հայաստանի իշխանութիւնը պարտաւոր է պաշտպանել իր Երկրի տարածքային ամբողջականութիւնը, որ իրենք տեղեակ են այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների գաղտնի պայմանաւորուածութիւնների մասին եւ դէմ են լինելու դրա իրագործմանը, որ օտար տէրութիւնները չպէտք է թելադրեն եւ սահմանափակեն Հայաստանի իշխանութիւններին` վարելու անկախ, ինքնուրոյն քաղաքականութիւն հարեւանների հետ: Սրան էլ Իրանի Առաջնորդը յաւելել է այն դասը, որից, դժբախտաբար, հեռու է Հայաստանի խամաճիկ ղեկավարը.«երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովուում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով է:

Շատ յայտարարութիւններ, տեսակէտներ, որոնք հնչում են Ռուսաստանից, նոյնպէս պէտք է ընկալել որպէս յիշեցումներ եւ զգուշացումներ Հայաստանի իշխանութեանը: Օրինակ այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստւում լփել Անդրկովկասը եւ Հայաստանի իշխանութիւնը թող չփորձի իրենց փոխարէն այստեղ տեղաւորել Նատօ-ական ուժերի: Օրինակ այն մասին, որ ինչպէս եռակողմ, այնպէս էլ երկկողմ մակարդակով եղել են մի շարք գրաւոր եւ բանաւոր յայտարարութիւններ ու պայմանաւորուածութիւններ, որ Զանգեզուրով պէտք է անցնեն ճանապարհներ եւ ոչ միջանցքներ եւ դրանք պէտք է գտնուեն Հայաստանի գերիշխանութեան ներքոյ, որոնց վրայ գտնուող մաքսակէտերն էլ կը վերահսկուեն Հայաստանի եւ ապա Ռուսաստանի մաքսատների կողմից:

Այս մասին մէկ-երկու տարի առաջ խօսում էր նաեւ Նիկոլ Փաշինեանը, սակայն Արեւմտեան «հովանաւորներիէ թելադրանքով այս ծրագիրը մերժւում է եւ դրա փոխարէն, ժողովրդից գաղտնի, Հայաստանի իշխանութիւնը համաձայնուել է միջանցքի գաղափարի հետ, որը կը վերահսկեն ադրբեջանցիները եւ գուցէ թուրքերը: Այս մասին հնչել են վերջինների ներկայացուցիչների յայտարարութիւնները, եւ այս դէպքում էլ Հայաստանի իշխանութիւնը որդեգրել է խուլ ձեւանալու քաղաքականութիւնը: Ակնյայտ է, որ Հայաստանի այս իշխանութիւնը հաստատուել է երկրում որպէս Արեւմտեան նախագիծ, շարունակում է ծառայել Հայաստանը Ատրպէյճանա-թուրքական եւ Արեւմտեան շահերի ֆորպոստի վերածելու քաղաքականութեանը:

Հայ ժողովուրդի այսօրուայ պայքարը գլխաւորաբար ինքն իր հետ է` ինքնակործանում թէ ինքնափրկութիւն․ որ ճանապարհն է ընտրելու մեծամասնութիւնը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30