Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Բաքվում արված հայտարարությունով Հայ Առաքելական եկեղեցու 2000-ամյա արժեքային համակարգը, որը ընդհանուր քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից ընդունված է, ենթարկվում է հարձակման»

Սեպտեմբեր 07,2024 00:01

Բաքվի ռուսական եկեղեցում  Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի ներկայությամբ Ադրբեջանում ռուսական թեմի առաջնորդ Ալեքսիյը հայտարարել էր, թե սուրբ Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Բաքվում եւ այնտեղ ապրողների հովանավորն է:

Այս խայտառակ կեղծիքի, հայ քրիստոնեական, մշակութային ու հոգեւոր արժեքների նկատմամբ հերթական ոտնձգությունը կանխելու ուղղությամբ ԱԺԲ հրավիրած քննարկումից հետո Aravot.am-ը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:

-Տիկին Խառատյան: Ի՞նչ է կատարվել եւ տեղի ունեցածին Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքեր:

-Ես կարծում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին ուղղակի պետք է դիրքորոշում արտահայտի, որ համաքրիստոնեական ավանդույթի խախտումը քրիստոնեական հավասարակշռության մեջ մեծ փոփոխություն է առաջացնում: Բայց այդ ամենից զատ, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու 2000-ամյա արժեքային համակարգը, որը ընդհանուր քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից ընդունված է, ենթարկվում է հարձակման: Եվ այսօրվա քաղաքական ակնկալիքներին սպասարկելու պատճառով այսպիսի խոշոր փոփոխությունները իրենց մեջ կրում են ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության այնպիսի մի լիցք, որն, անշուշտ, հակասում է համաքրիստոնեական արժեքներին եւ կոնկրետ Բարդուղիմեոսի առաքելության բուն գաղափարին:

-Բաքվում տեղի ունեցածը կատարվել է պետական այցելության շրջանակներում, որին ներկա են եղել երկու պետությունների ղեկավարները: Հայաստանի իշխանությունն այս պարագայում անելիք չունի՞:

-Հայաստանի իշխանությունների համար պիտի անհասկանալի լինի  անընդհատ կրկնակի ստանդարտներով ճանապարհ անցնելու այն ձեւը, որով մի կողմից գրգռվում է կոնֆլիկտը, մյուս կողմից ներկայացվում է խաղաղարար առաքելությունը: Այն ուղին, որ մենք հիմա անցնում ենք, անընդհատ խոչընդոտվում է այս կարգի ֆորմալ եւ ոչ ֆորմալ բարքերով, ձեւակերպումներով, ցուցադրություններով:

-Հետեւաբար, Հայաստանի իշխանությունը ի՞նչ պետք է անի:

-Չի բողոքում: Ինքը չի կարող դրա դեմ բողոքել, դատապարտել կվախենա: Բայց պարտավոր է: Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է ձեւակերպեն, որ Հայաստանի իշխանությունների համար շարունակում է անհասկանալի մնալ այսօրվա հարաբերությունների ձեւակերպման ընթացքի խոչընդոտումը եւ դատապարտում է այդպիսի գիտակցված փորձերը՝ կոտրել, ջարդել կամ լրացուցիչ պատերազմի, տագնապների, սպառնալիքի, վախի տակ անցկացնել ձեւակերպումներ, որոնք ոչ միայն խորքային ինքնության խնդիրներ, այլեւ առաջիկայի զարգացման ուղիներ են կանխորոշում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Իսկ կաթողիկոսն ու իր ռուսական թեմի առաջնորդ եղբայրը գործակալական լռություն են պահպանում․․․ թե ուկրաինական եկեղեցուն դատապարտելուց հետևում են ռուսական պատրիարքի ցուցումներին, իսկ երբ նույն ռուսական եկեղեցու քավորությամբ և անմիջական մասնակցությամբ հարձակվում են ՀԱԵ ի վրա, տարօրինակ ու գործակալական լռություն է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30