«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Համոզված եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի», X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորելով Ուկրաինայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգային, գրել էր. «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»:
Thank you Minister @AraratMirzoyan for congratulations. I am sure that the continuation of constructive and important cooperation between 🇺🇦 & 🇦🇲 will bring a number of new accomplishments. https://t.co/iCyeBoC7Sc
— Andrii Sybiha 🇺🇦 (@andrii_sybiha) September 6, 2024