Ոստիկանության կողմից իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվածն իրակա՞ն զենք է եղել, թե՞ խաղալիք։ Օգոստոսի 31-ի ռեյդի վերաբերյալ ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութից հետո համացանցում այս հարցն է քննարկվում։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդել էր, թե խաղալիք է։
Factor.am-ն այսօր ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանից հետաքրքրվել էր, թե, ի վերջո, ի՞նչ են հայտնաբերել ոստիկանության ծառայողները։ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան անբովանդակ պատասխան էր տրամադրել` նշելով, որ իր համակարգման ոլորտը չէ։
Factor.am-ի հրապարակած տեսանյութից հետո գերատեսչությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասված է. «ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողները ոչ թե խուզարկում են մեքենաները, այլ զննության են ենթարկում դրանք։
Իսկ զննության ընթացքում արգելված որևէ իր կամ զենքի նմանվող առարկա նկատելու դեպքում ոստիկանները տեղում չեն կարող գնահատել՝ տվյալ դեպքում նշված ինքնաձիգը մարտական է, թե՞ քաղաքացիական, գործարանային է, թե՞ ինքնաշեն, դրանով հնարավո՞ր է կրակել մարտական փամփուշտներ, թե՞ այլ տեսակի գնդակներ, ձևափոխման ենթարկված է, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հարմարեցված է մարտական փամփուշտներ կրակելու համար։ Հստակ պատասխան կարող է տրվել միայն դատաձգաբանական փորձաքննությունից հետո։ Ինչպես նաև նշվածը հայտնաբերելուց հետո անհրաժեշտություն է առաջանում պարզելու, թե այն կորած, հաշվառումից դուրս մնացած, հափշտակված և հետախուզման մեջ գտնվող զենքերի շարքի՞ն է դասվում, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: