Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման համար իրականացվող քայլերը

Սեպտեմբեր 06,2024 23:40

ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը:

Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝ հանգամանալից ներկայացնելով տարբեր ոլորտներում երեխաների իրավունքների համատեքստում իրականացված քայլերը: Հատուկ ընդգծվել է երեխաների առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման նպատակով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող քայլերը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30