Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի ըմբիշներից մեդալների համար պայքարի մեջ մնացել են երկուսը:
57 կգ քաշային կարգում Հայկո Գասպարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում սպասում է իր մրցակցին, իսկ Վլադիմիր Ազարյանը 70 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է ալժիրցի Աբդերռահման Բենհամադիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ