Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուռոնի ծիսական կիրառությունը Հայոց եկեղեցում

Սեպտեմբեր 06,2024 22:45

Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն սուրբ յուղով կամ Մյուռոնով օծվում են եկեղեցին, մատուռը, Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, խաչքարերը, ինչպես նաև աստվածապաշտության մեջ կիրառվող այլ առարկաներ՝ խաչեր, պատկերներ։ Հայոց Եկեղեցում Մյուռոնը կիրառվում է հետևյալ խորհուրդների և ծեսերի ժամանակ։

Դրոշմի խորհուրդ

Մկրտությունից հետո կատարվում է Դրոշմի խորհուրդը, որի ժամանակ մկրտվողի մարմնի ինը մասերը դրոշմում են Մյուռոնով։
Ձեռնադրության խորհուրդ. Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծում

Հայոց Եկեղեցում քահանայությունից ցածր աստիճանները շնորհվում են տվչությամբ կամ ձեռնադրությամբ։ Մյուռոնով օծում են քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական ձեռնադրության ժամանակ։

Օծում են քահանայի ձեռքերը և ճակատը, եպիսկոպոսի աջ բթամատը և ճակատը։ Իսկ կաթողիկոս օծելու ժամանակ Մյուռոնը հեղում են նորընտիր հայրապետի գլխին. «Եւ առեալ երիցագոյն Արհիեպիսկոպոսին ի սրբոյ սեղանոյն զոսկեզօծ աղաւնի Սրբալոյս Միւռոնի ի ձեռս իւր՝ եւ բարձրացուցեալ՝ հեղու զՄիւռոնն ի գագաթն Նուիրելոյն»։

Եկեղեցու օծման ծես

Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի 16 քարերը (12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով), Խորանը, Մկրտության Ս. Ավազանը, դուռը, զանգը, գմբեթի խաչը։ Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Սբ. Պատարագ, քանզի այն այլևս սրբագործված է և մաքուր։

Ջրօրհնեքի ծես

Հունվարի 6–ին՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության Սուրբ Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Մյուռոնը հեղվում է ջրով լի կաթսայի մեջ։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30