Բաքու է ժամանել ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը:
Ինչպես X սոցիալական ցանցում գրում է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին, Փրայորի այցի նպատակն են «Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցությունները երկու երկրների միջև անվտանգային հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ»:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
“A warm welcome to U.S. Defense Intelligence Agency Chief of the Europe Eurasia Regional Center, Mr. Patrick Prior, who is visiting Baku for consultations with the Azerbaijani government on ways to strengthen the U.S.-Azerbaijan security relationship.” – Ambassador Libby… pic.twitter.com/Rh2KVEi6hP
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) September 6, 2024