Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին:
Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձել է ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու եւ ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձեւավորման ծրագրերին, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին ու առկա մարտահրավերներին: Նախագահը շեշտել է, որ ժողովրդավար ու զարգացած հասարակություն եւ պետություն կառուցելու համար կրթության դերակատարությունը կարեւորագույնների շարքում է:
Այնուհետեւ Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երկրի կյանքի տարբեր բնագավառներին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով