ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում սեպտեմբերի 6-ին հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը ողջունել է աշակերտներին եւ «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, կրթությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այլ թեմաների:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին հանգամանալից պատասխանելու եւ ջերմ ընդունելության համար:
Երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց՝ ՀՀ հարկ վճարողի համար. մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ։
Կարդացեք նաև
«Ես ուշադիր հետևում եմ մեր հարգարժան թամադաների մտքի ընթացքին: Իրենք շատ կենացներ են խմում, օրինակ՝ երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողի համար: Բայց մենք խմում ենք զինվորների կենացը, որը ճիշտ է, որը լավ է:
Բայց երբեք ոչ մեկ չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից թե վճարողը հարկ վճարել է թե չի վճարել: Մի անգամ ասել եմ, որ հարկեր վճարող մարդը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսն է:
Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ: Առանց հարկ վճարողի չի կարող լինել բանակ, չի կարող լինել զինվոր, զինվորի սնունդ, զինվորի կոշիկ, զինվորի ներքնազգեստ, նույնիսկ ազգային հերոս մեդալը, որը պետությունը շնորհում է, այդ թվում՝ զինվորականներին, կամ նույնիսկ զինվորականի պագոնի աստղը ստեղծվում է միայն ու միայն հարկ վճարող քաղաքացու վճարած հարկի հաշվին
Առնվազն ճիշտ կլինի, որ մեր բոլոր հարսանիքներին և խնջույքներին հարկ վճարող քաղաքացու կենացը խմել»: