Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-բիզնես երկխոսություն. տնտեսվարողները ողջունել են կոմիտեի առաջարկը

Սեպտեմբեր 06,2024 19:00

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկա­մուտների կոմիտեի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Նիստի առանցքում, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի կազմում չներգրավված կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ նոր օրենսդրական նախաձեռնության համատեքստում։ Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն օրինապահ հարկ վճարողների համար մրցակցային միջավայրի ապահովումը և հարկային կարգապահության  բարձրացումն է։

Նիստի ընթացքում քննարկման են ներկայացվել հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները։ Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Իսպանիա) և Եվրոպական Միության անդամ երկրների փորձը՝ անդրադառնալով առանձին երկրների քրեականացված արարքների վերաբերյալ կարգավորումներին։

Քննարկվել են կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, հարկային հանցագործություններում որոշակիացման մեխանիզմները, ինչպես նաև առանձին արարքների սահմանումը, որի արդյունքում հնարավոր կլինի ցուցաբերել տարբերակված մոտեցում խրախուսական նորմի կիրառման հնարավորության վերաբերյալ։

Երկխոսության ընթացքում բարձրացվել են օրենսդրական նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները:

Խորհրդի նիստի արդյունքում առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խմբեր, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի լավարկմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Առաջարկությունը ողջունվել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամների ու ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների մասով։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30