Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի ու Ալիևի ներկայությամբ, Բաքվի, և Ադրբեջանի ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդը վստահաբար Ադրբեջանի իշխանությունների հորդորով և ՌԴ իշխանությունների համաձայնությամբ արել է այդ հայտարարությունը

Սեպտեմբեր 06,2024 18:35

Դ Ի Մ ՈՒ Մ

Ադրբեջանի բռնապետ Ալիևի վարչախումբը շարունակում է հետևողականորեն յուրացնել Հայոց ժառանգությունը։ Նման ոտնձգություններից մեծագույնը, թերևս, Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիր հայրերից Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրի «աղվանացման» և «ադրբեջանացման» փորձն է։

Ս․/թ․ օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահի Բաքու կատարած պետական այցի օրերին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի ու Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիևի ներկայությամբ,  Բաքվի, և Ադրբեջանի ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ Ալեքսին, վստահաբար Ադրբեջանի իշխանությունների հորդորով և ՌԴ իշխանությունների համաձայնությամբ, արել է հետևյալ հայտարարությունը․

«Այստեղ է Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը։ Բաքվում է նա նահատակվել։ Առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է»։

Սա ոչ միայն պատմական ու համայն քրիստոնեության արժեքների դեմ ուղղված կեղծիք է՝ հատուկ հնչեցված երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, այլև ուղենշային հայտարարություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ մշակութային, քաղաքական և տարածքային հետագա նկրտումների համար։

Մենք՝ 2024թ․ սեպտեմբերի 6-ին, Երևանում կայացած կլոր սեղան-քննարկման մասնակիցներս, դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու չորս նվիրապետական աթոռների հոգևոր առաջնորդներին, հայ հարանվանական կառույցների ղեկավարներին, քրիստոնյա եկեղեցիներին և նրանց միջոցով համայն քրիստոնյա աշխարհին, հստակ դիրքորոշմամբ և գործուն քայլերով հակադարձել հայ ժողովրդի հոգևոր ինքնության դեմ ուղղված այս լրջագույն ու համադրված մարտահրավերին, զերծ պահել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին անհիմն ոտնձգություններից և թույլ չտալ երկուհազարամյա կայացած ավանդույթի և իրավունքի խաթարում։

6 սեպտեմբերի, 2024թ․, ք Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30