Միավորված ազգերի կազմակերպությունը սեպտեմբերի 7-ը նշում է որպես «Մաքուր օդի» միջազգային օր: Մարդու գործունեությամբ պայմանավորված՝ ամբողջ աշխարհում օդի աղտոտվածությունը տարբեր խնդիրների պատճառ է դառնում: Իսկ Հայաստանում տարածված կարծրատիպ կա, թե օդի որակը հանքաարդյունաբերական քաղաքներում ավելի ցածր է, մինչդեռ թվերը հակառակն են ապացուցում. օրինակ` հանքարդյունաբերական խոշոր կենտրոններ Կապանում ու Քաջարանում օդի որակը համեմատելի է զբոսաշրջությամբ աչքի ընկնող Ծաղկաձորի ու Ջերմուկի հետ և զգալիորեն բարձր է Երևանի, Վանաձորի, Հրազդանի ու Արարատի համեմատ: