Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան