Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հիմնավորման ԱԱԾ են կանչվել. իշխանությունը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումները «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ»

Սեպտեմբեր 06,2024 17:11

Հայաստանի գործող վարչախումբը հերթական անգամ փորձ է անում բռնաճնշումներ իրականացնելով ահաբեկել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներին և համակիրներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առանց որևէ հիմնավորման Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել Ժիրայր Կիրակոսյանը, Հրայր Խաչատրյանը և Անգել Սարգսյանը։

Հերթական անգամ զավեշտալի պատրվակով ահաբեկելու անհաջող փորձից հետո, ԱԱԾ աշխատակիցները ազատ են արձակել քաղաքական հետապնդումների ենթարկված քաղաքացիներին։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաները: Հորդորում ենք իրավապահ մարմիններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Թե՛ Ոստիկանությունը և թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու և կատարելու քաղաքական պատվերներ: Նման գործողությունները խստորեն դատապարտելի են և ապագայում առաջացնելու են քրեաիրավական հետևանքներ:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ չկատարել գործող վարչախմբի ապօրինի հրահանգները։

Իր հերթին իշխանությունը անհապաղ պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումները «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ: Ահաբեկման և ապօրինի հետապնդման յուրաքանչյուր փորձ էլ ավելի վճռական է դարձնում մեզ մեր պայքարում։

Աթոռները պահելու նպատակով ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ գործադրող ձախողված վարչախմբի ամեն հերթական քայլ էլ ավելի է մոտեցնում պատասխանատվության պահը։

«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30