«Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է։ Կլինի իմ, կլինի ուրիշի գործով, իմ վերջին 10-15 տարին եղել է հրապարակային, դա եղել է աշխատանք արդարության հաստատման համար։ Բնականաբար, իմ գործով էլ ես չեմ կարող այլ բան ակնկալել կամ այլ բան մտածել»,-հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Հրայր Թովմասյանն ասաց՝ անկախ դատավորի վարքագծից, ընդունած որոշումներից, ինքը հիմա հակառակ պնդում, որ ոչինչ էլ չի ակնկալում, չի անելու․ «Ե′վ իմ պաշտպանական թիմը, և′ ես անկախ այն ամբողջից, ինչի հիման վրա է այս ամբողջը սկսվել, ես շարունակում եմ դատական առումով իրականացնել իմ պաշտպանությունը։ Դատարանը ինչ որոշում կընդունի, ինչ կլինի, աշխարհը շուռ չի գա, սրանով չի ավարտվի։ Ամեն ինչ ունի երկրորդ խաղակեսը, և շատուշատ բաներ կարող են փոխվել։ Այս՝ արագ փոփոխվող աշխարհում թող ոչ ոք չմտածի, որ կարող է ինչ-որ բան անել մինչև կյանքի վերջ, և ոչ մեկ չիմանա, ոչինչ չլինի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ