Ermenihaber. Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի մաքրության պահպանությամբ զբաղվող բաժնի աշխատակիցներից երկուսը հեռացվել են աշխատանքից Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ։
Տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է աշխատակիցը խոնավ կտորով մաքրում Աթաթուրքի արձանը, ինչը քաղաքապետարանի կողմից որակվել է որպես անհարգալից և ոչ պատշաճ վերաբերմունք Աթաթուրքի հիշատակին։
Այս պատճառաբանությունը հիմք է հանդիսացել, որ քաղաքապետարանի վերոհիշյալ բաժնի ղեկավար կազմի 2 աշխատակից հեռացվի զբաղեցրած հաստիքից։
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը։ Նա 1923-1938 թվականներին եղել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը։