Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում է քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար. ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը մի շարք նախագծեր է ներկայացրել

Սեպտեմբեր 06,2024 16:21

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնց մեծ մասը՝ չզեկուցվող։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը մի շարք նախագծեր է ներկայացրել փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ առաջարկվում է Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղուց մինչև Տիչինայի փողոցն ընկած չանվանակոչված փողոցն անվանակոչել հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի անվամբ։

Նաև առաջարկվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված փողոցը, որն ամբողջությամբ ընդգրկում է Դավթաշեն 2-րդ թաղամասը, անվանակոչել հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ։

Իսկ ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև ) անվանափոխել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։

Մեկ այլ նախագծով «Մայր Հայաստանն» առաջարկում է «Երևանի հ 156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ և ՀՀ գրողների միության անդամ Զորայր Խալափյանի անվամբ։

«Մայր Հայաստանը» քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագիծ էլ է ներկայացրել, համաձայն որի՝ քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում է քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։

Մասնավորապես առաջարկվում է՝

  • 1 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ,
  • 7 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2000 դրամ,
  • 30 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5500 դրամ․
  • 180 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 000 դրամ,
  • 365 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 000 դրամ․
  • Կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվում են անվճար՝ սույն ենթակետով նախատեսված համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։

Սույն որոշման առաջին կետով նախատեսված ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի բացակայության դեպքում ուղևորը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար վճարում է 100 կամ 50 դրամ (տրոլեյբուս):

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30