Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ թուղթն ամրագրում է Ադրբեջանի ցանկությունները, այն չի կարող խաղաղության հիմք հանդիսանալ. Ձյունիկ Աղաջանյան

Սեպտեմբեր 06,2024 15:29

«Գործող կառավարության ղեկավարը օրերս իր տված ասուլիսում անդրադարձ կատարեց Խաղաղության պայմանագրին… Խաղաղության պայմանագիրը, որ այս տեսքով ու ձեւով փորձ են անում փաստացիորեն արեւմտյան հարթակներից խրախուսել, եւ մեր գործող կառավարության ղեկավարի կողմից դա արդեն պաշտոնական առաջարկի ձեւով հնչեցվեց, ուղղակի ընդհանուր թեզերի պարունակությամբ մի փաստաթուղթ է, որը ոչ մի հարց չի լուծելու» ,-«Հայելի» ակումբում նշեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա խոսքով. «Այդ փաստաթուղթն առաջին հերթին ամրագրելու է Արցախն Ադրբեջանի կազմում, որը լինելու է պատմության մեջ առաջին փաստաթուղթը, որը նման արձանագրում է ունենալու, եւ որեւէ խնդրի առումով հարցեր չկարգավորելով՝ հետագայում բազում հարցերի անհամաձայնության դեպքում Ադրբեջանին լեգիտիմ իրավունք է տալու ռազմական գործողությունների միջոցով փորձ անել ձեռք բերելու այն, ինչը հնարավոր չէ ձեռք բերել բանակցային ճանապարհով:

Այս մոտեցումը էապես տարբերվում է նախկինում եղած մոտեցումներից՝ բանակցային գործընթացում, որտեղ հստակ նշված էր՝ մինչեւ ամեն ինչ համաձայնեցված չէ՝ ոչինչ համաձայնեցված չէ: Այսինքն, եթե բանակցվող պայմանագրի 0,01 տոկոսը համաձայնեցված չէ, համաձայնեցված չէ մնացած ամբողջը, քանի որ պայմանագիրն ինքը առանձին անկախ դրույթների ինքնուրույն գործող փաստաթուղթ չէ: Դա այդ դրույթների համալիր, փոխկապակցված փաստաթուղթ է, եւ այդ պարագայում, երբ դու ինչ-որ դրույթներն հանում ես, փաստաթուղթը կորցնում է իր ամբողջականությունը եւ խնդիրը լուծելու իր համալիր մոտեցումը:

Տվյալ դեպքում նույն սահմանազատման եւ սահմանագծման հարցերի հետ կապված առանձնացած մոտեցումները, նույն հաղորդակցության միջոցների ապաշրջափակման հետ կախված հարցերը դուրս բերելը, նույն Արցախի հայ բնակչության պատշաճ միջազգային կարգավիճակով եւ անվտանգության մեխանիզմների ամրագրմամբ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքի՝ մարդասիրական հարթության մեջ դիտարկումը… Այս ամենն ուղղակի խեղաթյուրում են խաղաղություն կոչված եզրույթի էությունը, քանի որ նման մոտեցումը, որ առաջ է տարվում կառավարության ղեկին նստած անձի կողմից, ընդամենը դիվանագիտական հարաբերությունների հաստատման այլ երկրների հետ մոտեցումների նման մի մոտեցում է, որոնց հետ մենք էական խնդիրներ չունենք»:

Ձյունիկ Աղաջանյանը հավելում է. «Խնդրահարույց, թշնամի պետության հետ, որը չի դադարեցրել իր հռետորաբանությունը, որը 30 տարի սերունդ է մեծացրել եւ իր ազգային ինքնությունն է ձեւավորում հայատյացության հողի վրա, որը հայկականի յուրացման հիմքով փորձում է սեփական մշակույթ ստեղծել, իր արհեստածին պետությունը հիմնավորել հայկական պատմության խեղաթյուրմամբ, այսինքն՝ այդ պետության կողմից ոչ մի անկեղծ մղում խաղաղության հաստատման չկա, ուրեմն ինչպե՞ս այդ հիմքով գնալ ինչ-որ թուղթ ստորագրել, որը ոչ մի պարտավորություն չի դնում այդ պետության վրա, բայց ամրագրում է նրա ցանկությունները, բնականաբար այն չի կարող խաղաղության հիմք հանդիսանալ »:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30