Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների օգտագործման դեպքերի հետևում մարդն է, որն ունի առողջության պահպանման, սոցիալ-հոգեբանական վերականգնման կարիք. Արփինե Սարգսյան

Սեպտեմբեր 06,2024 15:25

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին ու քննարկման մասնակիցներին։

Ընդգծելով ռազմավարության նախորդ տեքստի մշակման աշխատանքներում հանրային քննարկման մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը՝ փոխնախարարը նշել է, որ վեր հանված խնդիրների լուծումների նախանշումը թույլ կտա կատարելագործել տեքստը և հետևողականորեն ձեռնամուխ լինել ռազմավարության իրականացմանը։

Անդրադառնալով պատժողական քաղաքականությանը՝ Սարգսյանը նշել է, որ հաճախ կարևորելով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական պատասխանատվության ենթարկելու և այլ հարցեր, պատշաճ ուշադրություն չի դարձվում անձի առողջության պահպանման և վերականգնողական խնդիրներին։

Ընդգծելով հանրային առողջապահական ու սոցիալական վերաինտեգրման խնդիրների՝ առաջին անգամ ռազմավարական փաստաթղթավորումը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ հանրային անվտանգության և հանրային առողջապահության թեմաները ռազմավարության մեջ հավասարակշռում են միմյանց, որի արդյունքում համապարփակ մոտեցումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում գրանցվում են դրական արդյունքներ։

«Ռազմավարության մոտեցումն այն է, որ մենք ցանկանում ենք ապօրինի թմրաշրջանառության, թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքերը պարզապես չդիտարկել, չգնահատել թվերի տեսքով։ Թվերից այն կողմ պետք է տեսնենք մարդ անհատին և հասկանանք, թե մարդու հետ կապված ինչպիսի աշխատանք, ինչպիսի պարտականություն ունի պետությունը, որպեսզի կարողանանք, ի վերջո, հասնել նրա բուժմանը, առողջական վիճակի կարգավորմանը և սոցիալական վերաինտեգրմանը հասարակություն»,- իր խոսքում ընդգծել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը կարևորել է ռազմավարության գործնականում կիրառումը՝ նշելով, որ փաստաթուղթն անցնելու է միջազգային փորձաքննություն, ինչը թույլ կտա ամրապնդել այն բոլոր մոտեցումները, որոնք համահունչ կլինեն միջազգային սկզբունքներին՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը։ Նա ընդգծել է հանրային քննարկումների պարբերականության անհրաժեշտությունը՝ կարևորելով մասնակիցների ներառական կազմը, ինչը հնարավորություն է տալիս քննարկումները դարձնել առավել առարկայական։

Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը ներկայացրել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության 2025-2027 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։

Հանրային քննարկմանը ներկա էին նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ և ոլորտային մասնագետներ։

ՀՀ ՆԳՆ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30