Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը կապված Շահրամանյանին Արցախում իշխանության բերելու մասով:
Փաստորեն ստացվում է, որ Շահրամանյանին իշխանության է բերել Արայիկը՝ Փաշինյանի հետ համաձայնեցնելով: Ըստ Ղուլյանի՝ Երևանում դաբրո են տվել և առանց Հայաստանի իշխանության գիտության չի փոխվել Արցախի իշխանությունը: Բայց այսօր լավ էլ հաջողվում է Արայիկի հրաժարականը գցել ընդդիմության գրպանը ու մարդկանց համոզված ասել, որ Շահրամանյանը եկավ ընդդիմության աջակցությամբ և տվեց Արցախը:
Այս փազլը դեռ երկար կհավաքեն, բայց կարծում եմ վերջնական այն կհավաքվի միայն իշխանափոխությունից հետո:
Կարդացեք նաև