Լրահոս
Օրվա լրահոսը

Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար

Սեպտեմբեր 06,2024 14:46

Անցած չորս տարիների ընթացքում, Բաքվի և Երևանի կառավարությունների միջև խաղաղ բանակցությունների մեկնարկից ի վեր, Իրանը միշտ կոշտ դիրքորոշում է ունեցել Նախիջևանը Ադրբեջանի կապող Զանգեզուրի միջանցքի բացման հարցում և նույնիսկ սպառնացել է ռազմական միջամտությամբ։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Երևանը և Բաքուն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին 9 կետից բաղկացած հրադադարի պայմանագիր, ըստ որի՝ Ադրբեջանը Ստեփանակերտը Հայաստանին միացնելու համար կբացեր Լաչինի միջանցքը, իսկ Երևանը կվերականգներ Զանգեզուրի միջանցքը՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու համար։ Պայմանով, որ այդ միջանցքներում տեղակայվեն ռուսական խաղաղապահներ՝ թուրքական դիտորդական ուժերի հետ միասին։

Այդ ժամանակվանից ի վեր՝ Իրանը դեմ է արտահայտվել համաձայնագրի 9-րդ կետին և պնդում է, որ Զանգեզուրի միջանցքի բացմամբ նախ կխաթարվի Իրանի տարանցիկ երթուղին Հայաստանով դեպի արտաքին շուկաներ: Մինչդեռ Իրանի ազգային մաքսային վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրանական ապրանքների տարանցման ծավալը Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան խիստ սահմանափակ է և համարժեք է Իրանից Ռուսաստան արտահանման միայն մեկ տոկոսին։

Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ տարբեր հանդիպումներում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանի բացահայտ դեմ է այս միջանցքի ստեղծմանը, որը աշխարհաքաղաքական փոփոխություններ կառաջացնի սահմաններում և տարածաշրջանում։

Հատկանշական է, որ ներկայումս Իրանից Ռուսաստան արտահանման ավելի քան 40%-ը գալիս է Ադրբեջանից, մնացածը՝ Կասպից ծովով։

Զանգեզուրի միջանցքին դեմ լինելու Իրանի երկրորդ փաստարկը ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ներթափանցումն է դեպի Կովկաս։

Զանգեզուրում օտար ուժերի ներկայության բացառմամբ՝ Իրանի ներկայիս փաստարկը՝ ընդդիմանալու նշված միջանցքին, հիմնված է երկու առանցքների վրա. «Իրանի և Հայաստանի ավանդական սահմանների ոչնչացումը նաև Իրանի դուրս գալն է տարածաշրջանի տարանցիկ ծրագրերից»։

Եթե այս միջանցքը կառուցվի և ավարտին հասցվի, ապա կխափանվի Իրանի տարածքով Ադրբեջանի բեռները Նախիջևան փոխադրելու տարանցիկ և ռազմավարական դերը, իսկ «Զանգեզուրի միջանցք»-ի անցումով զգալիորեն կթուլանա իրանական ապրանքների՝ Հայաստանի տարածքով արտահանման հարցում Իրանի դիրքը, ինչի հետևանքով Իրանը գործնականում կկորցնի իր ազդեցության հաղթաթուղթը։

Այս իրականությունից ելնելով՝ Իրանը զգուշացրել է, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Ռուսաստանի շրջադարձը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունն ի վնաս Իրանի։

Իրանի ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն իր բողոքն է հայտնել «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության դեմ:

Դեմիրչիլուն Իրանի անունից աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանի և Հայաստանի սահմանների ոչնչացման հարցը կարող է արդարացվել, երբ Զանգեզուրի միջանցքն անցնի հենց Իրանի և Հայաստանի սահմանի զրոյական կետով, և նրա հսկողությունը մնա օտարերկրյա խաղաղապահ ուժերի ձեռքում։ Իրանը պնդում է, որ Զանգեզուրի միջանցքի նախագծի հնարավոր իրագործման դեպքում դեռևս ունենա Ադրբեջանից Նախիջևան ապրանքների և ուղևորների տարանցման մենաշնորհը։

Սակայն Ադրբեջանի տեսանկյունից Զանգեզուրի միջանցքը միակ միջանցքը չէ, որը այս երկիրը կապում է Նախիջևանի հետ, սակայն այս միջանցքը չինական ապրանքների և ռուսական էներգիայի տարանցման ամենակարճ ճանապարհն է՝ անցնելով Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, այնուհետև Կովկասի տարածքով, դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ։

Դեմիրչիլուի հանդիպումից նի քանի օր անց, X-ի իր միկրոբլոգում այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին գրել է․ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար; Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պարզապես նախապատվություն չեն, այլ Իրանի ազգային անվտանգության հիմքն են»։

Թվում է, թե այժմ, ռուսական իշխանությունների հայտարարություններով և Բաքվի և Անկարայի կառավարությունների նոր ջանքերով, ձևավորվում է Իրանի արտաքին գործերի նախարարության ամենադժվար դիմակայություններից մեկը։

Միգուցե հիմա Սեյեդ Աբբաս Արաղչին, իր ամենակարևոր կարիերաներից մեկում, պետք է նոր գործ անի Իրանի հյուսիսային հարևանության շրջաններում։

Նա պետք է առանց մանիպուլյացիայի պաշտպանի երկրի սահմանները, իսկ ավելի կարևորը՝ բացի Հայաստանի հետ սահմանը, նաև Իրանի համար պաշտպանի հյուսիսային միջանցքը։ Եվ միևնույն ժամանակ չպետք է խաթարվի Իրանի բարեկամական հարաբերությունները երեք երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Բաքվի հետ։

Եթե այս միջանցքը կառուցվի և ավարտին հասցվի, ապա կխափանվի Իրանի տարածքով՝ Ադրբեջանի բեռները Նախիջևան փոխադրելու տարանցիկ և ռազմավարական դերը, իսկ Զանգեզուրի միջանցքի անցումով, զգալիորեն կթուլանա իրանական ապրանքների Հայաստանի տարածքով արտահանման հարցում Իրանի դիրքը, Իրանը գործնականում կկորցնի իր ազդեցության հաղթաթուղթը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է էներգակիրների և գազի արտասահմանյան ու Ռուսաստանից ու Չինաստանից Ադրբեջանի տարածքով անցնող ապրանքների տարանցման ծավալը Արևելք-Արևմուտք երթուղու ուղղությամբ՝ գործարկելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, սակայն Զանգեզուրի միջանցքը շատ ավելի կարճ ճանապարհ է Ադրբեջանի և հատկապես Ռուսաստանի համար, քան վրացական երթուղին, որի հետ Ռուսաստանը կարող է ամեն պահին լուրջ խնդիրներ ունենալ, իսկ այդ ճանապարհը ապահովում է նաեւ դեպի Թուրքիա ապրանքների ցամաքային տարանցման հնարավորությունը։ Այս միտումը զգալիորեն հակասում է Իրանի շահերին, քանի որ Իրանը Կովկասյան տարածաշրջանում համարվում է Ռուսաստանի և Թուրքիայի մրցակիցը։

Ընթացիկ տարում Ադրբեջանից արտասահմանյան ապրանքների տարանցման ծավալը հասել է ութ միլիոն տոննայի, որի գրեթե կեսը կապված է արևելք-արևմուտք երթուղիով ապրանքների տարանցման հետ։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրավիճակում, երբ ականատեսն ենք մի կողմից Ռուսաստանի և Արևմուտքի միջև տաք և սառը պատերազմի նշանների ի հայտ գալուն, և մյուս կողմից թվում է, թե Իրանը տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների ամբողջության հետ կապված եկել է այն եզրակացության, որ հնարավորություն ունի խոսել Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները այդ երկու ուղղություններով բարելավելու և պատժամիջոցները թուլացնելու համար, և իրադարձությունների այս փաթեթը կարող է կարևոր ազդեցություն ունենալ Իրանի վրա, ուստի կարող ենք հասկանալ, Հարավային Կովկասը հայտնվել է մրցակից կողմերի ուշադրության կենտրոնում, և ռուսները փորձում են իրենց դերը խաղալ տարածաշրջանում՝ մրցակցելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և նույնիսկ Իրանի հետ, այնպես որ՝ չնայած Ռուսաստանը այժմ ներգրավված է ուկրաինական պատերազմի ճգնաժամի մեջ, սակայն ամբողջությամբ փորձում է իր վերահսկողություն հաստատել Կովկասյան տարածաշրջանում և այն երկրներում, որոնք փորձում են ապագայում կարգավորել իրենց հարաբերություններն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ։

Անցյալ տարի, Զանգեզուրին զուգահեռ՝ Իրանի և Ադրբեջանի միջև ընդհանուր միջանցքի նախագծի մեկնարկից հետո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել իր կապի ենթակառուցվածքը Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ ստեղծելու համար «Իրանի հետ նման պայմաններում»։

Իրանն անցած տարվա ընթացքում ունեցել է ընդամենը 14 մլն տոննա արտասահմանյան ապրանքների տարանցում և այդ տարածքից մեկ միլիարդ դոլարի եկամուտ է ունեցել։

Հյուսիս-Հարավ այլընտրանքային երթուղին Իրանի տարածքով շատ շահավետ տարանցիկ երթուղի է, որը կարող է տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների տարանցիկ եկամուտ ստեղծել Հայաստանի կամ Իրանի համար. Հատկապես, որ այժմ Ադրբեջանից արտասահմանյան ապրանքների տարանցման 45%-ը կատարվում է բեռնատարներով և ցամաքային ճանապարհով։

Բանն այստեղ այն է, որ Իրանը գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների տակ, և այդ ճանապարհով ապրանքների տարանցումը բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծում մյուս հարևանների համար, այդ թվում՝ ֆինանսական փոխանցումներ, ապահովագրություն և նույնիսկ քաղաքական ռիսկ, և այդ պատճառով Բաքուն, Թուրքիան, Ռուսաստանը և Չինաստանը ցանկանում են, որ Հայաստանի տարածքով բացվի Զանգեզուրի միջանցքը։

Արևմուտքի կողմից տնտեսական և քաղաքական պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանն այժմ փորձում է Իրանի ձեռքը կտրել Կովկասյան տարածաշրջանից և Արևմուտքի ու արևելքի հետ կապուղիների նախաձեռնությունը պահել իր վերահսկողության տակ։

Իրանը հասկանալով Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից իր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը վտանգի ենթարկելու վերջին տեղաշարժերի ռիսկերը, վերջին օրերին պետական բարձրաստիճան պաշտոնատարների մակարդակով արձագանքել և նախազգուշացրել է Ռուսաստանին և Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի սահմաններն Իրանից կտրելու անհեթեթ և անընդունելի քայլերից։

Իրանի կառավարության տնտեսական համակարգման բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին սեպտեմբերի 9-ին X սոցիալական ցանցում հաղորդագրություն հրապարակելով՝ անընդունելի է անվանել Ռուսաստանի պետական այրերի մոտեցումը՝ կապված Զանգեզուրի միջանցքի և Իրանի երեք կղզիների վերաբերյալ։

Տնտեսական կոորդինացման բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին «X» սոցիալական ցանցում գրել է. «Ռուսաստանի պետական այրերի մոտեցումը Զանգեզուրի միջանցքի և Իրանի երեք կղզիների հետ կապված լիովին անընդունելի է և ակնհայտ հակասում է նրանց բարեկամության և ռազմավարական հայտարարություններն Իրանի հետ։ Այս երկիմաստությունները պետք է լուծվեն»։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը և ասել. «Իրանը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է մնալ այդ սկզբունքային դիրքորոշման վրա»։

 

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Թեհրան—Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30