Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա խոսում է այն մասին, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ալիեւի հայտարարության մասին

Սեպտեմբեր 06,2024 14:20

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։ 

Ալիեւն ասել էր «Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։ Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Սա փոքր քայլ է, 13 կիլոմետրանոց հատված է սահմանազատվել, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Սակայն, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։

«Ինչ վերաբերում է 80/20-ին, սա խոսում է այն մասին, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրին եւ այդ ճանապարհով պետք է գնանք։ Ես դա կարող եմ արձանագրել։ Եվ ինչքան շուտ ունենանք այդ պայմանագիրը, այնքան լավ։ Իհարկե, շատերը հիմա կասեն՝ այդ պայմանագիրը ոչ մի խնդիր չի լուծում, բայց այդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ ազգը հիմարների խմբակույտ չէ` լավ էլ հասկանալի է, որ ‘սա խոսում է նրա մասին որ ալիևը հանուն COP29-ի խաղաղ անցկացման ականջը շոյող բաներ է ասում’:

  2. Քանի որ ալիևի այս հայտարարությունը ժամանակային առումով հետևում է պուտինի հետ հանդիպումին, սեպտեմբերի 2-ին բաքվում արտահերթ ընտրուտյուններ անցկացնելուն ‘սա խոսում է’ նաև նրա մասին, որ նիկոլի հետ պայմանավորված են COP29-ի վերաբերյալ ու պուտինի հետ էլ են սխեման հստակեցրել: Ահա թե ինչի մասին է սա խոսում:

  3. Անդրանիկ քոչարյանը այս չափ ցածր ա ընկել` համարյա արծրուն հովհաննիսյանի մակարդակին` գիտի ճիշտը, բայց ազգին այլ բան է հրամցնում:
    Ինքը, անձամբ, լավ էլ հասկանում է թե ‘սա խոսում է ինչի մասին’: Որ մտնում ենք ալիևի բռունցքի տակ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30