Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։
Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, 4 զույգ հողաթափ, որոնք հավանաբար կռվի մասնակիցներինն են, ժամացույց և այլ նշանակություն ունեցող իրեր։
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ դանակահարված և ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորներն են Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա Թոռնիկ Ա.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, վերջինս դանակահարված է, և Այնթապ գյուղի բնակիչ 42-ամյա Յուրիկ Ա.-ն, վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ծեծի է ենթարկվել։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: