Եվրոպայի` մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն կապանցի Ալեքս Սահակյան
Սյունիքի մարզպետի հրավերով այսօր մարզպետի աշխատակազմում հանդիպում կայացավ Եվրոպայի` մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն կապանցի Ալեքս Սահակյանի հետ։
Ռոբերտ Ղուկասյանի կողմից շախմատիստը անվանական ժամացույցի ու դրամական խրախուսանքի է արժանացել։
Մարզպետն ու աշխատակազմի անդամները շնորհավորել են առաջնության ոսկե մեդալակրին, նշել, որ հպարտությամբ հետևում են նրա մարզական հաջողություններին, նաև պատրաստակամություն հայտնել աջակցել ու լինել նրա կողքին շախմատային հաղթանակների հետագա ճանապարհին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վերջերս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում նա ողջ ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր:
Իսկ դասական մրցաշարում Ալեքս Սահակյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում և լրացրել միջազգային վարպետի 3-րդ նորման:
Սյունիքի մարզպետի աշխատակազմ