«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն Իրաքյան Քուրդիստանում հանդիպել է Քրդական ինքնավարության Վիճելի տարածքների գլխավոր խորհրդի նախարար Ֆահմի Բուրհանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև եզդի հայտնի իրավապաշտպան Միրզա Դնային և արդարադատության փոխնախարարը։
Քննարկվել են հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում առկա զարգացումները և անվտանգային խնդիրները։ Թևանյանը նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը։
Նախարարն իր հերթին ներկայացրել է Քրդական ինքնավարությունում առկա խնդիրները և քրդերի իրավունքների հետ կապված այլ հարցեր։
Թևանյանը կարևորել է Արցախից բռնի տեղահանված հայերի և տարբեր երկրներում քրդերի ունեցած խնդիրների քննարկումը միջազգային հարթակներում՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայերը և սիրիական Աֆրինից Թուրքիայի կողմից բռնի տեղահանված քրդերն ունեն համանման իրավունքների պաշտպանության կարիք։
Կարդացեք նաև
Ըստ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդի՝ Արցախի հայերի և Աֆրինի քրդերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը լեգիտիմ է և պետք է հայտնվի միջազգային հանրության օրակարգում։
Հանդիպմանը շոշափվել են նաև հայ-քրդական հարաբերություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։