Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, Տարոն Մանուկյանի գործով վճիռը բեկանելու և նրանց արդարացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 06,2024 12:04

ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդարացման դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այն դեռևս վարույթ չի ընդունվել, քննարկման փուլում է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել «10»-ի գործով մեղադրյալներին և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում են պահանջել։ Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն՝ մասամբ՝ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը՝ դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Ալավերդյանի, մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավվագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։ Նախագահող Մհեր Արղամանյանը հատուկ կարծիք է ներկայացրել՝ համաձայն չլինելով մյուս երկու դատավորների հետ։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։
Նշենք, որ Բագրատ Եսայանը երեկ ահազանգել է, որ, թեև վերաքննիչ դատարանն արդարացման ակտ է կայացրել, իրեն թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։

Հիշեցնենք, որ 2021թ ապրիլին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բողոքի ակցիա է իրականացվել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ակցիայի մասնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի մուտքը՝ Սյունիքի մի շարք բնակավայրեր, «ողջունել» Փաշինյանին, ինչից հետո ակցիայի մի շարք մասնակիցներ ձերբակալվել են։ Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների մի շարք քաղաքացիներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և բողոքի ակցիա իրականացրել, ձվեր նետել դատախազության շենքի մոտ։ Սույն քրեական գործով մեղադրյալները տասն են՝ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, հասարակական-քաղաքական գործիչ Բագրատ Եսայանը, Նարեկ Մանթաշյանը։ Վերջիններս մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ, ըստ մեղադրանքի՝ վերջիններս խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30