Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Դավթաշենի այգին վերջին մեկ տարում չի գործում, և սա այն դեպքում, երբ այն վերանորոգելու համար նախորդ տարի որոշում է կայացվել հատկացնել 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար»

Սեպտեմբեր 06,2024 12:08

Դավթաշեն վարչական շրջանում «Ո՛չ թալանին» կարգախոսով իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այնտեղ գտնվող այգու խնդրի վրա։

Նա ընդգծել է, որ Դավթաշենի այգին վերջին մեկ տարում չի գործում, և սա այն դեպքում, երբ այն վերանորոգելու համար նախորդ տարի որոշում է կայացվել հատկացնել 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար։ Դրանից 100 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է։

Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին այս տարվա մայիսին, սակայն այգին դեռ անմխիթար վիճակում է, աշխատանքներն ավարտին հասցնելու միտում անգամ չկա։

«Այս այգու համար այդքան մեծ գումար հատկացնելը թալան է»,-ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30