Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը
Կոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին, ձեռնպահ մնալ սեպտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվելիք այսպես կոչված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելուց:
Ձեր մասնակցությամբ դուք`
– Լեգիտիմացնում եք ՀՀ իշխանությունների` Արցախը հայաթափելու ռուս-ադրբեջանա-թուրքական ծրագիրը, որին մասնակցություն են բերել նաև ՀՀ իշխանությունները:
Կարդացեք նաև
– Լեգիտմացնում եք հակաօրինական ու հակասահմանադրական ճանապարհով իշխանության բերված, Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար լուրջ սպառնալիքներ ստեղծած իշխանությունների գործունեությունը:
– Մաս եք կազմում Հայաստանի Հանրապետությունում ձևավորված համակարգային կոռուպցիային, անօրինականություններին, ընտրովի արդարադատությանը, քաղաքական հետապնդումներին ու զավեշտի վերածված քաղաքական մշակույթին:
– Արդարացնում եք հայ ժողովրդի պատմական հիշողության, մշակութային ժառանգության ու ազգային խորհրդանշանների դեմ պարբերաբար իրականացվող ոտնձգությունները` Ձեր մասնակցությամբ ուղղակի ու անուղղակի հիմնավորելով ներկա իշխանությունների գործելաոճը:
– Հաջողված եք համարելու 2022 թ. առաջին գագաթաժողովի տապալված աշխատանքները, որի արդյունքում պետական բյուջեից մսխվեցին ահռելի միջոցներ: Ձեր մասնակցությամբ նույնը կարվի նաև այս անգամ: