Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Մանգասարյան. «Հիմք է նախապատրաստվում անկլավները հնարավորինս արագ Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2024 11:07

Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ստորագրված սահմանազատման փաստաթղթի վերաբերյալ մի քանի խնդիրներ են ի հայտ գալիս։ Նշված չէ, թե որտեղ եւ ինչ պայմաններում, որտեղ է ստորագրվել այդ փաստաթուղթը՝ ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Փաստաթղթում էականորեն ոչ մի նյութ չկա, որի վրա կարող ենք հենվել եւ ասել, որ այս կամ այն չափով մեր անվտանգությունը մեծացնում է։ Տեսեք, ինչն է խնդիրը` երկու կողմերը փաստաթուղթ են ստորագրում, եւ ոչ մի տեղ գրված չէ, թե ինչ քարտեզների հիման վրա են հետագա դեմարկացիան եւ դելիմիտացիան իրականացնելու։ Ասեմ ավելին․ նշված է նաեւ, որ հետագայում կարող է այս կամ այն ինչ-որ նոր փաստաթուղթ ի հայտ գալ, եւ այդ պարագայում այս ամեն ինչը կարող է վերանայվել։ Այսինքն՝ Ադրբեջանը մի պայծառ օր հայկական կողմին, այս կամ այն ձեւով ստիպելով, ինչ-որ նոր փաստաթուղթ դաշտ բերելով, կարող է ասել, որ, գիտե՞ք ինչ կա՝ էլ ի՞նչ Ալմա-Աթա, ինչ բան, հիմա արդեն այս նոր փաստաթղթի շուրջ ենք բանակցելու։ Այս ամենը խոսում է այն ամենի մասին, որ ոչ մի առարկայական բան մեզ չի տալու այս փաստաթուղթը: Ավելին, իմ գնահատմամբ, վերլուծելով մեր իշխանությունների քայլերի հաջորդականությունը՝ ես գալիս եմ այն եզրակացության, որ սա նոր հիմքեր է ստեղծում անկլավների հարցում բարենպաստ պայմաններ ունենալու համար։ Նկատի ունեմ, որ Ադրբեջանը պահանջում է, իրենց բնորոշմամբ, անկլավներ, եւ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում, որ ինչ-որ պահի կգա այդ համաձայնությանը։ Հիմա այս փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ անկլավներն են փորձելու այս փուլում տալ Ադրբեջանին, բայց, իմ խորին համոզմամբ, այս ամեն ինչը, որ գնում է ՍԴ, հետո գնալու է ԱԺ` քննարկման, հիմք է նախապատրաստվում այդ մի քանի անկլավները հնարավորինս արագ Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց Մանգասարյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30