Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բալայան. «Հայաստանում ո՛չ կարգ է գործում, ո՛չ օրենք: Իշխանության համար տարբերություն չկա, թե ինչ մոդել է». «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2024 10:52

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ այդպես էլ չվճռեց Սահմանադրության «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը ներկայացնող հատվածը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, հիշեցնենք՝ առաջարկում է հրաժարվել այս դրույթից։

Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, եւ հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ մեծամասնություն լինի՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից: Այսինքն՝ ընտրողների 25-30 տոկոս քվե ստացած ուժը կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն:

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի համոզմամբ՝ կարեւորը մոդելը չէ, առանց դրա էլ այս իշխանություններն իրենց գործը կանեն, մեր պետության պայմաններում կայուն մեծամասնության նորմի ամրագրումը․ Բալայանի խոսքով, տանում է բացառապես «մենիշխանության»: «Ընդհանրապես, նման դրույթի ամրագրումը կախված է ցանկացած երկրի ժողովրդավարության մակարդակից։ Դեռ այն ժամանակ, երբ ուզում էին այդ դրույթն ամրագրել, ես Գագիկ Հարությունյանին ասացի, որ մեր կուսակցական համակարգմ այնքան չի զարգացել, որ ժողովուրդն ընտրություն կատարի` ոչ թե ելնելով ներկայացված ծրագրերից եւ կատարած աշխատանքներից, այլ… իհարկե, նախընտրական շրջանում միշտ էլ խոստումներն ավելի շատ են լինում, քան դրանք կատարվում են, բայց մեր երկրի պես որեւէ այլ պետություն չես գտնի, որ ասեն մի բան, անեն` հակառակը»։

Բալայանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի կուսակցության ծրագրային դրույթները՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, անկախության ամրապնդում եւ այլն․ «Ամեն ինչ կար ծրագրում, այդ թվում՝ հետպատերազմյան ծրագրում, բայց իրականության մեջ գնաց լրիվ հակառակ ուղղությամբ։ Դա հանգեցրեց նրան, որ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ե՛ւ Հռչակագիրը, ե՛ւ Սահմանադրությունը, Գերագույն խորհրդի որոշումն առ այն, որ ՀՀ որեւիցե պաշտոնյա իրավունք չունի Ղարաբաղը ճանաչել այլ երկրի կազմում, գնաց, Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմի մեջ։ Այնպես որ, Հայաստանում ո՛չ կարգ է գործում, ո՛չ օրենք: Իշխանության համար տարբերություն չկա, թե ինչ մոդել է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30