Լրահոս
Օրվա լրահոսը

«Oil Change International» ընկերության ներկայացուցիչը Բաքվի վարքագիծը «երկրի հեղինակութունը «կանաչացնելու», այսինքն` սվաղելու միջոց» է որակել. «Ազգ»

Սեպտեմբեր 06,2024 10:40

«Նավթ եւ գազ արտահանող մի երկիր, որն իր կենցաղային աղբը դեռեւս չի կարողանում զանազանել եւ լրագրողներին ու մարդու իրավունքների պաշտպաններին բանտարկում է, այս տարվա նոյեմբերին հյուրընկալելու է միջազգային կարեւոր մի համաժողով` նվիրված կլիմայի հարցերին, վրդովեցնելով «կանաչ էներգիայի» ջատագովներին եւ միջազգային դիտորդներին, որոնք նշում են, թե Ադրբեջանն օգտագործում է առիթը «սվաղելու» իր հեղինակությունը», նշված է BBC-ի՝ Բաքվից գրված զեկուցագրում:

Ըստ զեկույցի, իշխանությունները արդեն բավական ժամանակ է, ինչ իրենց ձեւով նախապատրաստվում են կարեւոր իրադարձությանը եւ բազմահազարանոց օտարեկրացիների ներհոսքերին, որն Ալիեւի հաշվարկներով հասնելու է 70-80 հազարի:

Օգոստոսի 1-ին վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ ԲՈՒՀ-երի ուսանողները հեռակա պարապմունքների են անցնելու իրադարձության ողջ ընթացքում, իսկ դպրոցական աշակերտները արձակուրդ են ունենալու: Միաժամանակ ռեստորաններն ու մեծ հանդիսասրահները հարսանեկան միջոցառումներ անցկացնելու պատվերներ չեն ընդունելու: Ըստ մամուլի որոշ աղբյուրների, այդ հաստատություններից մի քանիսը կամավոր են այդ որոշումը ընդունել, մյուսները` իշխանության կարգադրման հետեւանքում: Սահմանափակումներ կիրառվելու են նաեւ հյուրանոցներում, որպեսզի համարները տրամադրվեն օտարերկրյա հյուրերին:

Ժողովրդի շրջանում BBC-ն շշուկներ է լսել, որ համաժողովի օրերին մարդկանց ընդամենը 2 ժամ են թույլատրելու դուրս գալ տնից:

«Transparency International» կազմակերպությունը կլիմայի այս համաժողովի անցկացումը Ադրբեջանում «շահերի անհանգստացնող բախում» է որակել, նշելով, որ երկիրն ինքը «կլիմայի հանդեպ անբարյացակամ է», քանի որ նավթ է արտադրում եւ ծրագրում է եռապատկել գազի իր արտադրությունը, իսկ կարեւոր իրադարձությունը նախագահելու է մի անձնավորություն, որ 20 տարուց ավելի նավթի պետական ընկերությունում զբաղեցրել է կարեւոր պաշտոններ:

Շատերի կարծիքով Ադրբեջանի շրջակա միջավայրի պահպանությունը խիստ քննադատելի է: Երկիրը դեռ չի կարողացել լուծել կենցաղային աղբի տեղափոխման, զատորոշման եւ վերամշակության լրջագույն խնդիրները: «Կլիմայի պաշտպանության դերն ստանձնելը ավելորդ ժամավաճառություն է», նշել է «Oil Change International» ընկերության ներկայացուցիչը, որ Բաքվի վարքագիծը «երկրի հեղինակութունը «կանաչացնելու» (greening), այսինքն` սվաղելու միջոց» է որակել:

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30