Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրս՝ Արամ Հովհաննիսյանը, որևէ ներգրավվածություն չունի իմ կողմից նշված հողակտորը գնելու գործընթացին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2024 10:27

Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետի որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։

-Պարո՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 5-ին բացահայտվեց, որ Դուք զավթել եք Շենգավիթի ոստիկանության կայանատեղին, ինչպե՞ս եք հաջողեցրել ոստիկանությունից տարածք վերցնել:

-Նախ, ևս մեկ անգամ կրկնեմ, որ նշված տարածքը ոստիկանության տարածք չի եղել. եթե դա լիներ ոստիկանության ենթակայության ներքո, ապա այն վաճառելու իրավունք կունենար պետական գույքի կառավարման կոմիտեն, ոչ թե քաղաքապետարանը։ Այստեղից հետևություն, որ տվյալ հողատարածքը եղել է համայնքային սեփականություն, որի սեփականատերը տվյալ ժամանակահատվածում եղել է համայնքը և համայնքի ավագանին։ Իսկ ես տարածքի աճուրդի մասին տեղեկացել եմ քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունից, որին կարող էին ծանոթանալ բոլորը: Օրենքով սահմանված բոլոր կետերը պահպանելով՝ մասնակցել եմ աճուրդին և գնել այն։

-Վստահորեն պնդում եք, որ Ձեր հայրը առնչություն չունի այս ամենի հետ, իսկ եթե, այնուամենայնիվ, հակառակն ապացուցվի՞։

-Հարգելի՛ լրագրող, այսօր հրապարակված հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս, քան թե իմ անունը։ Այսինքն՝ հոդվածի թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս։ Պարզից էլ պարզ է, որ նրա մասնագիտական գործունեությանն էր առնչվում:

Ինձ զանգահարած լրագրողին ես հանգամանալից ներկայացրել եմ ամենը, բայց, ցավում եմ՝ իմ ոչ բոլոր պնդումներն ու պարզաբանումներն են հրապարակվել։ Եվս մեկ անգամ և վերջին անգամ եմ ասում՝ հայրս՝ Արամ Հովհաննիսյանը, որևէ ներգրավվածություն չունի իմ կողմից նշված հողակտորը գնելու գործընթացին։ Հայտարարությունը ես եմ տեսել մամուլում, որոշել եմ գնել։ Այդ ողջ գործընթացը եղել է օրենքի սահմաններում։ Սահմանափակվե՛նք այսքանով:

Նատալյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30