Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում (մինչեւ 20 տարեկաններ), այսօր մեկնարկում են ազատ ոճայինները:
Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հավաքականում ընդգրկել է յոթ ըմբիշ. 57 կգ քաշային Հայկո Գասպարյան, 61 կգ՝ Էդիկ Հարությունյան, 65 կգ՝ Արման Մուսիկյան, 70 կգ՝ Վլադիմիր Ազարյան, 74 կգ՝ Սամվել Գեւորգյան, 79 կգ՝ Արեն Իսրայելյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան:
Մեր տղաներից այսօր պայքարի մեջ կներգրավվեն Հայկո Գասպարյանը՝ 57 կգ, Արման Մուսիկյանը՝ 65 կգ, Վլադիմիր Ազարյանը՝ 70 կգ եւ Արեն Իսրայելյանը՝ 79 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ