Մտահոգիչը մեր երկրում շուրջ 100 հազարի հասնող խայտաբղետ բազմությունն է աղանդավորների, հակաքրիստոնեական շարժումների, նորի ու մոդայիկի անվան տակ անարգել երկիր թափանցող մեղկապաշտ, հակաբնական, հակաբնութենական, հակազգային, հակահայրենատիրական հոսանքների ներկայացուցիչների, գործակալների, քարոզիչների ու տեղական հետեւորդների առկայությունը, որոնց դեմ անհրաժեշտ է խելացի, անաղմուկ եւ օրինական պայքար մղել՝ սերտագույն համագործակցությամբ Պետական մարմինների եւ Եկեղեցու միջեւ:
Նման համագործակցություն, ինչ-ինչ հարցերում, եղել է նույնիսկ սովետական վերջին տասնամյակներում: Հետեւաբար այժմ, երբ մեր պետությունը առավել քան վտանգված է «երեւելի եւ աներեւույթ» թշնամիների ոտնձգությունների պատճառով, Պետություն ու Եկեղեցի համագործակցությունը, փոխլրացնող գործողությունները կենսական անհրաժեշտություն են թե՛ պետականության ամրապնդման, թե՛ ազգի, նրա հավատալիքների պահապան համազգային կառույցի՝ Մայր Եկեղեցու հզորացման համար:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում