Բուենոս Այրեսից հղած իր հաղորդագրությամբ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին ժամանելու է Հայաստան՝ Ամենայն Հայոց Հայրապետի ու Ճշմարտություն եւ արդարություն կենտրոնի հրավերով։
Շնորհակալություն հայտնելով հրավիրող կողմերին՝ Օկամպոն հավաստիացնում է, որ ամբողջ աշխարհում ծավալվել է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական փոփոխությանը նվիրված COP 29 համաժողովին ընդառաջ հանուն բռնագաղթված արցախահայերի վերադարձի, հանուն Բաքվի բանտում պահվող հայ գերեվարվածների ազատության եւ, վերջապես, հանուն Հայաստանի անվտանգության սկիզբ առած միջազգային շարժումը՝ ընդգրկելով շուրջ 30 երկրների պետական, հասարակական ու լրագրողական հանրույթների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայկական համայնքների ու կազմակերպությունների ղեկավարների։
Միաժամանակ, գլխավոր դատախազը եւս մեկ անգամ անհրաժեշտ է համարում COP 29 համաժողովի նախաշեմին եւ ընթացքում պատռելու Իլհամ Ալիեւի դիմակը, բացահայտելու նրա ցեղասպան նկարագիրը, կաշառքով մարդկանց խաբելու, հալածանքներով ու բռնությամբ իր քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիր գործիչներին ու լրագրողներին հալածանքների ենթարկելու բռնատիրական էությունը։
Օկամպոն հարցականի տակ է դնում համաժողովը Բաքվում կայացնելու որոշման նպատակահարմարությունն անգամ, նկատի ունենալով այդ երկրում վառելանյութի արտահանմամբ երկրագնդի տաքացմանը նպաստելու փաստը, որը ծաղրն է իբր կլիմայական վտանգները չեզոքացնելու ադրբեջանական «մարդասիրության»։
Կարդացեք նաև
Լուիս Մորենա Օկամպոյի հրապարակած անգլերեն հաղորդագրության ամբողջական տեքստի հայերեն թարգմանությանը կարելի է ծանոթանալ մեր համացանցային հարթակի առաջիկա թողարկումներում։ Մինչ այդ՝ անգլերեն բնագիրը՝ ստորեւ։