Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը

Սեպտեմբեր 05,2024 23:33

Մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիությունը և որակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերը։

Նախարարը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը, որոնց շրջանակներում սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որն իրականացվում է ԱՆ պատվերով` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Շարժական մամոգրաֆն այժմ Վարդենիս քաղաքում է, այնուհետև կլինի  Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։

«Այս տարի էապես ավելանում են նաև պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշխվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ու մարզպետն այցելել են նաև Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվեն ընթացիկ  արդիականացման աշխատանքներ։ Քննարկվել է նաև  բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հարցը. գործընթացն այժմ նախագծման փուլում է։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30