ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։
Քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները:
Համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին և ներքին մակերևույթների կարանախցման և դրանց տարբերության, ռոտոնդայի իրականացման և այլն:
Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
Կարդացեք նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն