Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու ՀՀ պետականության վրա»․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 05,2024 19:15

«Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրից դուրս ցանկացած համաձայնություն ՀՀ գործող իշխանությունների և Ադրբեջանի միջև էլ ավելի վտանգավոր է, քան բուն խաղաղության պայմանագիրը»,- դատարանի դահլիճում իր գործով դատական նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ուղարկվել է ՍԴ։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ տեսանք՝ Արցախի հարցը որոշեցին հանել պայմանագրից, Արցախը կորցրինք, որոշեցին սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրից դուրս հանել, հիմա Կիրանցի կորուստները շարունակվելու են։ Հիմա խոսում են Զանգեզուրի միջանցքը իբր թե հանելու մասին չակերտավոր այդ պայմանագրից, ինչը նույնպես շատ ավելի վտանգավոր է, քան բուն խաղաղության պայմանագիրը։

Դիտարկմանը՝ Փաշինյանը նախընտրական արշավ է սկսել, արդյոք նա կհաջողի՞, Արմեն Աշոտյանն արձագանքեց․ «Եթե ես ունենայի հմտություններ ապագան տեսնելու՝ այն էլ այս պահին ու այսքան աղոտ ապագան, գուցե շատ բաներից հնարավոր լիներ խուսափել։ Բայց գործընթացները հուշում են, որ պետք չի լինել կոֆեի բաժակ նայող հասկանալու համար, որ Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու ՀՀ պետականության վրա։ Չպետք է հասնել մինչև 2026 թվական։ Եթե Նիկոլի վարչապետությամբ գնացինք ընտրությունների, ազգովի ամբողջ աշխարհի դեմ խայտառակ ենք լինելու, ռիսկ կա, որ կրկին պիտակավորվելու ենք՝ որպես անթասիբ ազգ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30