Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է զավթված մնալ Մխիթար Մնացականյանի ընտանիքի կողմից». ՀԿԽԸ աշխատանքից հեռացված անձնակազմ

Սեպտեմբեր 05,2024 17:49

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) զավթած խումբը մոլորեցնում է հանրությանը և միջազգային գործընկերներին․ «նախագահը» անօրինական է, իսկ գործադիր տնօրենի ժ/պ ներկայացող անձը գրանցված չէ պետռեգիստրում:

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի ընտանիքն ու մտերիմները, որոնք այս տարվա մայիսի 10-ին կազմակերպելով անօրինական «համագումար» ապօրինի կերպով շարունակում են զբաղեցնել Ազգային գրասենյակը, շարունակում են միջազգային ցանցի անդամ հանդիսացող ազգային ընկերությունը համարել սեփական բիզնես, մոլորեցնել հանրությանն ու միջազգային գործընկերներին՝ ներկայանալով որպես օրինական ղեկավարություն։

Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրի գործակալությունը չգրանցեց այդ ապօրինի «համագումարի» արդյունքները՝ մերժելով ապօրինի ինքնահռչակ «նախագահ» Դավիթ Ներսիսյանի (որը Մխիթար Մնացակյանի թոռն է) և «նախագահության» կողմից ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի նախագահների և գործադիր տնօրեններին փոխելու դիմումը, այդ կերպ չճանաչելով այդ «հավաքի» արդյունքները։

Ավելին, ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչության գործակալությունն իր արդեն 2 կարգադրագրերով հաստատել է, որ ՀԿԽԸ 28-րդ արտահերթ համագումարում միաձայն նախագահ ընտրված Աննա Եղիազարյանին, որը զբաղեցնում էր ՀԿԽԸ գործադիր տնօրենի պաշտոնը, նշված անօրինական խմբակը աշխատանքից հեռացրել էր անօրինական հիմքերով, և պարտավոր է չեղյալ համարել այդ որոշումը և վերականգնել նրան իր պաշտոնում։

Հարկ է նշել, որ նշված ապօրինի գործողությունների կապակցությամբ դատական բազմաթիվ վարույթներ են սկսված վարչական և քաղաքացիական դատարաններում (ՎԴ/4605/05/24, ՎԴ/4506/05/24, ՎԴ/4518/05/24, ԵԴ2/5364/02/24, ԵԴ2/3491/02/24, ԵԴ2/3477/02/24, ԵԴ2/3483/02/24, ԵԴ2/3472/02/24, ԵԴ2/3392/02/24, ԵԴ2/3391/02/24, ԵԴ2/3277/02/24, ԵԴ2/3264/02/24, ԵԴ2/3178/02/24, ԵԴ2/3173/02/24, ԵԴ2/3150/02/24 և ևս 10 նմանատիպ գործեր)։
Այս պարագայում, Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակը ապօրինաբար զբաղեցնող անձանց կողմից անընդունելի է մոլորեցնել հանրությանը և ՀԿԽԸ միջազգային գործընկերներին, ներկայանալով որպես օրինական ղեկավարություն;

Ուստի, կոչ ենք անում զերծ մնալ ոչ իրավաչափ անձանց հետ համագործակցությունից, քանի որ դրա իրավական հետևանքները կարող են անդրադառնալ ձեր կառույցների հեղինակության վրա և հանգեցնել ֆինանսական կորուստների։

Ս․թ․ փետրվար – մարտին աշխատանքից ապօրինաբար հեռացված Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմ․

Նունե Գրիգորյան – Լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար
Մարիանա Հարությունյան – Միջազգային կապերի բաժնի ղեկավար
Լուսինե Քոչարյան – Աղետների կառավարման բաժնի ղեկավար
Զարա Խուդոյան – Առաջին օգնության բաժնի ղեկավար
Հայարփի Կարապետյան – Որոնում ծառայության ղեկավար
Նազելի Կիրակոսյան – Կազմակերպության զարգացման ղեկավար
Կատարինա Վարդանյան – Երիտասարդական, անդամակցության և կամավորության բաժնի ղեկավար
Մարիամ Կնյազյան գլխավոր հաշվապահ
Լուսինե Խաչատրյան -Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարի փոխարինող
անձնակազմի ևս 30 անդամ

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30