«Ազատություն». Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Եվրադատարանում շահել է Ադրբեջանի և Վրաստանի դեմ ներկայացած հայցը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ Բաքուն ու Թբիլիսին պետք է ընդհանուր 21 հազար եվրո փոխհատուցում վճարեն լրագրողին։
Դատարանը գտել է, որ նրա առևանգման, կոպիտ վերաբերմունքի և անօրինական կերպով Ադրբեջանին հանձնելու դրվագներով Վրաստանը խախտել է մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության մասին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթները։ Իսկ Ադրբեջանը խախտել է ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև անձնական և ընտանեկան իրավունքները հարգելու հոդվածները։
Ըստ դատարանի որոշման՝ Վրաստանը պետք է վճարի 12 հազար 500 եվրո, Ադրբեջանը՝ 8 հազար 500 եվրո։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: