Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը որպես տուժող ներկայացավ դատարան

Սեպտեմբեր 05,2024 17:33

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հերթական դատական նիստը: Գործով տուժող՝ ԱԳ նախարարը ապահովության համար դատարան մտավ շենքի հետնամուտքից ու նիստն ընթանում է դռնփակ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը:

Այս գործով միակ մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի հայրը՝ Ասատուր Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, քանի որ գործով 10 վկան արդեն ցուցմունք են տվել։ «Այդ օրը ես ԱԺ շենքի ներսում էին, տղաս եկավ՝ որդիական պարտքը կատարեց։ Նա իմ մոտ էր կանգնած, իսկ երբ Արարատ Միրզոյանին ծեծում էին, մեկը հարվածում էր նրան, որը ժիլետ էր հագել։ Թորգոմն էլ էր ժիլետ հագել այդ օրը»,-նշեց մեղադրյալի հայրը։ Նրա խոսքով՝ մեղադրող կողմը ասում է, որ հնարավոր է՝ այդ տղան Թորգոմն է։ Վերջինս մեղքը չի ընդունում։

«Արարատ Միրզոյանի հետ առերեսում չի եղել։ Սա առաջին անգամ է, որ դատարանում հանդիպելու են։ Լավ կլիներ, որ դռնբաց լիներ նիստը՝ բոլորը տեսնեին, իմանային ինչ է կատարվում»,-նշեց Ասատուր Ասատրյանը։

Մանրամասները տեսանյութում։

 

 

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30