Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2024 թ․ Քիմբերլի գործընթացի նախագահող երկիր և Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ որպես այս միջազգային կազմակերպության անդամ, 2024 թ․ Year of Delivery հռչակված տարում ոլորտային արդյունքները և 2026 թ․ փոխնախագահող երկիր դառնալու հավակնությունը։
Երկուստեք դրական է գնահատվել ԱՄԷ և ՀՀ միջկառավարական համագործակցության շրջանակներում Քիմբերլի գործընթացի պատասխանատուների համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը։
Անդրադարձ է կատարվել ադամանդագործության ոլորտի խնդիրներին և հնարավորություններին։ Ընդգծվել է Դուբայի բազմահումքային կենտրոնի ողջ ենթակառուցվածքային հնարավորությունների տրամադրման պատրաստակամությունը ՀՀ ոլորտային տնտեսվարողներին։
Կարդացեք նաև
Հայաստան կատարած այցի շրջանակում պատվիրակության անդամները ճանաչողական այց են կատարել ադամանդագործական մի շարք գործարաններ։
Հյուրերը բարձր են գնահատել ոլորտի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան հագեցվածությունն ու ներուժը, որի արդյունքում առաջարկվել են բոլոր հնարավորությունները՝ ներկայանալու Դուբայում կայանալիք ադամանդագործական շաբաթին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն