Shamshyan.com. Այն, որ Երևանում կան գոտիներ, որոնք Երևանը չսիրող քաղաքացիների կողմից լցվում են աղբով, գաղտնիք չէ։ Բայց, որ Ավան վարչական շրջանում՝ ֆուտբոլի ակադեմիայի շուրջբոլորը տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ, դա պետք է մտահոգի առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին։
Ֆուտբոլի ակադեմիայի պարիսպների մոտ անհայտ անձանց կողմից ստեղծվել է մինի աղբանոց։ Կենցաղային ու շինարարական աղբն ամենուր է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: