Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ճնշում եք վկային․ լավ գիտեք՝ վաղը ձեր քաղաքական պատվիրատուն չի լինելու»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Աշոտյանի գործով դատախազներին

Սեպտեմբեր 05,2024 15:25

«Եթե մենք վերջնականապես Հյուսիսային Կորեա չենք, և այս ռեժիմը չի որոշել Արմեն Աշոտյանին սպանել ուղղակի ֆիզիկական իմաստով, նա ընդհանրապես չպիտի լիներ կալանքի տակ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Լրագրողների հիշեցմանը՝ սեպտեմբերի 15-ին հնարավոր է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարց քննարկվի, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց․ «Ակնկալում եմ, որ րոպե առաջ Արմեն Աշոտյանի՝ ոչ միայն խափանման միջոցը պետք է փոխվի, այլ այս խայտառակ քաղաքական հետապնդումը դադարեցվի և դրա բոլոր կազմակերպիչները, հրահանգավորողները, կատարողները, ում ձեռքով մեկ տարի երեք ամիս Արմեն Աշոտյանը ենթարկվել է խոշտանգումերի, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»։

Դիմելով Արմեն Աշոտյանի գործով դատախազներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Հասկանում եք, չէ՞՝ ինչ եք արել։ Դուք ուղղակիորեն ճնշում եք վկային, քանի որ դուք լավ գիտեք, որ վաղը ձեր քաղաքական պատվիրատուն չի լինելու, և դուք չեք պրծնելու միայն պագոնազրկմամբ, դուք՝ բոլորդ կանչվելու եք քրեական պատասխանատվության, քանի որ վկայի ցուցմունքներն ուղղակի փլում է այն քաղաքական ճաշը, որը սարքել եք քաղաքական պատվերով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30