Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչներին Կարեն Թումանյանը ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմները

Սեպտեմբեր 05,2024 15:30

ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Կարեն Թումանյանը և Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարին և Տատյանա Կոժոկարուին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նրա տեղակալը ու Վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։

Քննարկման առանցքային թեման եղել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող գործերին:

ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմները և մանրամասնել է նախատեսվող երկու պալատների գործունեության առանձնահատկությունները:

ԲԴԽ անդամները կարևորել են այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, և այդ համատեքստում՝ եվրոպացի գործընկերների, հատկապես ՄԻԵԴ դատավորների խորհրդատվությունը:

Դատական իշխանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30