Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ դատավարություններ»․ Անահիտ Մանասյան

Սեպտեմբեր 05,2024 14:46

«Ադրբեջանում ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ եւ անկախ մարմինների կողմից դատավարություններ։ Մի շարք այլ հարցեր կան, որոնք վերաբերում են անմեղության կանխավարկածին, որոնք մենք էինք բացահայտել ու կիսել միջազգային տարբեր գործընկերների հետ։ Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ անկախ ամեն ինչից` այս գործընթացներն իրավունքի հանրաճանաչման սկզբունքներին չեն համապատասխանում»,- այսօր լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան:

Անահիտ Մանասյանը նշեց, որ այս հարցում շատ կարեւոր է նաեւ քաղաքական ասպեկտը, այսինքն՝ իրավական գործիքակազմը նաեւ քաղաքական լուծումների մակարդակում պետք է օգտագործել։

Հարցին, թե ի՞նչ աշխատանք է տանում ՄԻՊ-ը հայ գերիների գործով, նա պատասխանեց․ «Գերիների հետ կապված հարցը մեր ուղղակի մանդատի ու իրավասության շրջանակներում ներառված չէ։ Դրանով ավելի շատ զբաղվում ենք մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ արժեքների համատեքստը նկատի ունենալով։ Այդ տեսակետից մեր վարած հաղորդակցության մեծ մասը միջազգային գործընկերների հետ է եւ հրապարակային չէ, խորհրդապահական է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30